Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

ՍԱՊԾ թույլտվությունների ու հավաստագրերի համար դիմում-հայտերը կարելի է ներկայացնել առցանց. ՊԵԿ

ՍԱՊԾ թույլտվությունների ու հավաստագրերի համար դիմում-հայտերը կարելի է ներկայացնել առցանց. ՊԵԿ
28.02.2018 | 00:29

Պետական եկամուտների կոմիտեի «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում ներդրված «ՍԱՊԾ թույլտվությունների» համակարգի շնորհիվ ավտոմատացվել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վերահսկողության ներքո գտնվող ապրանքների համար տրամադրվող թույլտվությունների ու հավաստագրերի համար դիմում-հայտերի ներկայացման գործընթացը:

Այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Էլեկտրոնային եղանակով հայտերի ներկայացման գործընթացին ծանոթացնելու նպատակով ՊԵԿ ուսումնական կենտրոնում ԱՏԳ իրականացնողների համար դասընթացներ են սկսվել: Ներդրված համակարգը տնտեսվարողներին հնարավորություն է ընձեռում ցանկացած վայրից՝ առանց ժամանակային սահմանափակման՝ էլեկտրոնային եղանակով ՍԱՊԾ ուղարկելու ներմուծման կամ արտահանման թույլտվություն ստանալու հայտ՝ միաժամանակ ներկայացնելով նաև բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
ԱՏԳ իրականացնողները դիմումի ընթացքին կարող են հետևել համակարգի և էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով: Թույլտվությունը ստանալուն պես նրանք կարող են այն կիրառել մաքսային մարմնի էլեկտրոնային այլ համակարգերում, քանի որ դրանք նույնպես հանդիսանում են մեկ պատուհան համակարգի մաս:

Հիշեցնենք, որ նախկինում տնտեսվարողը ներմուծում կամ արտահանում իրականացնելու համար նախ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն թղթային եղանակով ներկայացնում էր ապրանքն ուղեկցող բոլոր փաստաթղթերը, այնուհետև, որոշ ժամանակ անց, ԱՏԳ իրականացնողը կրկին ներկայանալով ՍԱՊԾ՝ ստանում էր համապատասխան թույլտվություն՝ այն ներկայացնելով մաքսային մարմիններին: Սակայն շտկումների կամ լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտության դեպքում՝ տնտեսվարողը ստիպված էր լինում նորից այցելել ՍԱՊԾ՝ պահանջվող փաստաթղթերը թղթային տարբերակով ներկայացնելու համար:

Դիտվել է՝ 1019

Մեկնաբանություններ